BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Արսեն Զախարյանը չի կարողացել մեկնել Անգլիա՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղին. եղբայրը մանրամասներ է հայտնել
13 Մարտ 2025

Արսեն Զախարյանը չի կարողացել մեկնել Անգլիա՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղին. եղբայրը մանրամասներ է հայտնել

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիթ Զախարյանը, մանրամասներ է պատմել ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին Անգլիա մեկնելու հետ կապված խնդիրների մասին։

«Արսենն ու Տրաորեն Փարիզում են և ստանում են իրենց վիզաները։ Ամորին վիզան ստացել է, իսկ Արսենի պարագայում սխալ թույլ տվեցին դեսպանատանը: Բայց այսօր հավանության են սպասում։ Եթե ​​ամեն ինչ արագ լինի, Արսենը Փարիզից կթռչի Մանչեսթեր (մեկուկես ժամ չվերթ): Եթե չհասցնեն, ապա Արսենը կմեկնի Մադրիդ՝ «Ռայոյի» հետ հանդիպմանը։ Սպասում ենք նորությունների։ Առանց խուճապի»,- գրել է Դավիթ Զախարյանը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալ Սոսյեդադը» չարտերային չվերթով մեկնել է Անգլիա, որտեղ հինգշաբթի օրը՝ մարտի 13-ին, ակումբը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1:1):

Մանչեսթեր ժամանած ինքնաթիռում Արսեն Զախարյանը չէր եղել:

Նախորդ հոդվածը
Արարատ-ԲԿՄԱ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հունահռոմեական 4 ըմբիշ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։