Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Լուկակուն հրաժարվել է վերադառնալ Նապոլի. ակումբը պատժելու է նրան
07 Ապրիլ 2026

Լուկակուն հրաժարվել է վերադառնալ Նապոլի. ակումբը պատժելու է նրան

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մանան մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ ակումբ վերադառնալուց հրաժարվելու հետ կապված իրավիճակը:

«Ռոմելուն որոշեց չվերադառնալ, երբ մենք խնդրեցինք նրան, և մնաց Բելգիայում՝ իր վնասվածքը գնահատելու համար: Ակումբը միշտ պետք է լինի առաջին տեղում: Մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- Մանայի խոսքն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացի հարձակվողը լքել է հավաքականի ճամբարը և սկսել է մարզվել անհատական ծրագրով՝ անձնական մարզչի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Նապոլիի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Հարձակվողը բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը ամռանը ստացած վնասվածքի պատճառով:

 

Նախորդ հոդվածը
Պոլիտանոյի գոլը հաղթանակ պարգևեց Նապոլիին՝ Միլանի դեմ խաղում
Հաջորդ հոդվածը
Ֆաբինյո. Ներքնաշորով էի, երբ բացեցի դուռը, իսկ այնտեղ Մոուրինյուն էր կանգնած

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։