BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ֆաբինյո. Ներքնաշորով էի, երբ բացեցի դուռը, իսկ այնտեղ Մոուրինյուն էր կանգնած
07 Ապրիլ 2026

Ֆաբինյո. Ներքնաշորով էի, երբ բացեցի դուռը, իսկ այնտեղ Մոուրինյուն էր կանգնած

«Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Ֆաբինյոն, որը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Մոնակոյում» և «Լիվերպուլում», հիշել է առաջին հանդիպումը Ժոզե Մոուրինյուի հետ:

«Ես ժամանեցի Մադրիդ և գնացի հյուրանոց քնելու, իսկ առավոտյան ինչ-որ մեկը թակեց դուռս: Ես գաղափար չունեի, թե ով է դա. գուցե հյուրանոցի անձնակազմից ինչ-որ մեկն է: Բայց այնտեղ Ժոզե Մոուրինյուն էր և իմ գործակալը: Ես այնքան պատրաստ չէի, որ դուռը բացեցի ներքնաշորով. հիշում եմ՝ ինչպես էի ներողություն խնդրում նման տեսքով բացելու համար: Նա սկսեց ծիծաղել և ասաց, որ պարզապես ուզում էր ողջունել ինձ «Ռեալում»»,-  բրազիլացու խոսքն է մեջբերում FourFourTwo-ն:

2012/13 մրցաշրջանում Ֆաբինյոն հանդես է եկել «Ռեալում» ու ակումբի երկրորդ թիմում՝ «Կաստիլիայում»: Հիմնական թիմի կազմում իր նորամուտի խաղում բրազիլացին փոխարինման է դուրս եկել «Մալագայի» դեմ և գոլային փոխանցում կատարել:

 

Նախորդ հոդվածը
Լուկակուն հրաժարվել է վերադառնալ Նապոլի. ակումբը պատժելու է նրան
Հաջորդ հոդվածը
Հետխաղյա հարցազրույցի ժամանակ ռուս մարզիչը հայհոյել է 12 անգամ 37 վայրկյանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։