BazaResidence
Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ| Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր կմեկնարկի Հայաստանի 4 ներկայացուցիչ, ևս 3-ը կպայքարի բրոնզի համար| Ալկարասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռոլան Գարոսը և Հռոմի Մասթերսը| Բետիսը միավոր խլեց Մադրիդի Ռեալից ավելացված ժամանակի վերջին րոպեին (տեսանյութ)| Նապոլին ջախջախեց Կրեմոնեզեին (տեսանյութ)| ԵԱ․ Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, Մարգարյանը լքեց պայքարը|
Նման խաղերում հնարավոր չէ որոշել ֆավորիտին․ Լուիս Էնրիկե
07 Ապրիլ 2026

Նման խաղերում հնարավոր չէ որոշել ֆավորիտին․ Լուիս Էնրիկե

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ՊՍԺ-«Լիվերպուլ» դիմակայության 1-ին խաղից առաջ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է սպասվող հանդիպման մասին․

«Կարևոր չէ, թե ով է ֆավորիտը. նման խաղերում հնարավոր չէ որոշել ֆավորիտին: Ես չեմ կարծում, որ մենք ֆավորիտ ենք: Անցյալ տարի բոլորը ֆավորիտ էին համարում «Լիվերպուլին», բայց հաջորդ փուլ անցանք մենք: Նախորդ մրցաշրջանի առաջին հանդիպումը շատ, շատ բարձր մակարդակի էր: Ես կցանկանայի դիտել ևս մեկ այդպիսի խաղ, միայն թե այլ վերջնարդյունքով:

Այն թիմին, որը ձգտում է նվաճել բոլոր տիտղոսները, անհրաժեշտ են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գոնսալու Ռամուշը կամ Լի Կան Ինը: Նրանք միշտ պատրաստ են օգնել թիմին: Նման խաղացողներ գտնելը շատ դժվար է: Նրանք չափազանց կարևոր են ցանկալի արդյունքների հասնելու համար:

Մենք հույս ունենք գնդակին տիրելու ցուցանիշով գերազանցել «Լիվերպուլին», բայց գիտենք, թե դա որքան բարդ է, քանի որ նրանք շատ լավ թիմ են՝ հիանալի մարզչով: Մենք սովոր ենք խաղալ անգլիական թիմերի դեմ, այնպես որ այդ առումով այս հանդիպումը չի տարբերվի նախորդ տարվա խաղից»,-նշել է Էնրիկեն։

ՊՍԺ-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին։ Մեկնարկը՝ 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Վելոսայի հեթ-տրիկը, Գանձասարում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։