BazaResidence
Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի եզրափակիչները՝ այսօր| Ինտեր Մայամին հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղինակ| Արման Ծառուկյանը հաղթեց Յուրայ Ֆայբերին| Ռեալ Սոսիեդադը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին ու 4-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը | Կունյայի գոլը հաղթանակ պարգևեց Ման․ Յունայթեդին՝ Չելսիի դեմ խաղում (տեսանյութ)| Բորուսիան պարտվեց Հոֆֆենհայմին, Լապցիգը հաղթեց Այնտրախտին․ Բունդեսլիգայի խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)|
Վելոսայի հեթ-տրիկը, Գանձասարում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով
07 Ապրիլ 2026

Վելոսայի հեթ-տրիկը, Գանձասարում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով

Չեմպիոնական մրցավազքում «Փյունիկն», «Ուրարտուն» և «Նոան» հերթական հաղթանակները տարան, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» կարևոր միավորներ կորցրին:

Sportmedia.am-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 94 հանդիպումներում դաշտի տերերը 42 հաղթանակ են տարել, 22 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 30 անգամ հաջողության են հասել հյուրերը: 

5 խաղում խփվեց 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,8 գոլ), որից 8-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 94 հանդիպումներում 240 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,55 գոլ): 

2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ բոլոր խաղերում էլ դարպասը պահելով անառիկ: Ընդ որում վերջին 3 խաղերում էլ փյունիկցիները հաղթել են նվազագույն հաշվով:



3. «Ուրարտուն» շարունակեց անպարտելի 13 խաղերի շարքը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Այդ հանդիպումներից 8-ում Ռոբերտ Արզումանյանի սաները հաղթել են, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի:

4. Միգել Վելոսան դարձավ ընթացիկ առաջնությունում հեթ-տրիկ գրանցած 2-րդ ֆուտբոլիստը՝ բացելով գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առաջին հեթ-տրիկի հեղինակը փյունիկցի Մարիուս Նուբիսին է, որն անցյալ տարվա  հոկտեմբերի 4-ին 3 անգամ գրավել էր «Վանի» դարպասը: Իսկ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է Բրունո Միշելին, որն անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին «Արարատի» հետ խաղում ֆուտբոլային պոկեր էր ձևակերպել:

5. Աննան Մենսահը բացեց գոլերի հաշիվը «Գանձասարում», իսկ նրա թիմակից Ժուաո Նոբրեգան առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում: Մենսահը դարձավ Հայաստանի առաջնություններում «Գանձասարում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը՝ «Ուրարտուի» դարպասը գրավելով 29 տարեկան 273 օրականում: Նա գերազանցեց Բերտրան Մանիի ցուցանիշը, որը թիմի կազմում իր վերջին գոլը խփել է 28 տարեկան 300 օրականում:

Նոբրեգան էլ ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ Ալեքսանդր Միշիևի դարպասը գրավելով 24 տարեկան 122 օրականում:

6. Մաթեուս Այասը «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 27-ի և հավասարվեց ակումբի պատմության լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորիուին, որը ծանր վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել:



7. Նարեկ Մանուկյանը բացեց գոլերի հաշիվը «Վանում»՝ խփելով ՀՀ առաջնություններում իր 2-րդ գնդակը: Առաջին գոլը նա խփել էր նախորդ առաջնությունում «Ալաշկերտի» կազմում՝ գրավելով «Շիրակի»  դարպասը: Իսկ արարատցի Մամադու Դումբիայի խփած գնդակը դարձավ պաշտոնական մրցումներում «Վանի» բաց թողած 300-րդ գոլը:

Դավիթ Տերտերյանն էլ առաջին գոլը խփեց «Ալաշկերտում»՝ թիմին փրկելով պարտությունից:

8. Ալեքսա Վիդիչը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած 108 խաղով դարձավ ՀՀ առաջնություններում «Շիրակում» հանդես եկած ամենափորձառու լեգեոնականը: Նա գերազանցեց Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում 107 խաղ էր անցկացրել:

9. Հենրի Ավագյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց: Առաջնության վերջին 6 հանդիպումներում նա դարպասն անառիկ է պահել՝ 585 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով: Վերջին գոլն առաջնությունում նա բաց է թողել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին «Ուրարտուի» հետ հանդիպման 45-րդ րոպեին Բրունո Միշելի հարվածից հետո: Ավագյանն ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»:



10. Արտակ Դաշյանը «Փյունիկ» վերադառնալուց հետո Fastex Պրեմիեր լիգայում առաջին խաղն անցկացրեց թիմում և ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում փյունիկցիների կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շիրակի» հետ խաղում Դաշյանը 36 տարեկան 137 օրական էր: Նա ցանկից դուրս թողեց Էդգար Մալաքյանին, որը Գյումրիում խաղադաշտ էր դուրս եկել 35 տարեկան 196 օրականում:

Նախորդ հոդվածը
Նման խաղերում հնարավոր չէ որոշել ֆավորիտին․ Լուիս Էնրիկե
Հաջորդ հոդվածը
Վարդենիսը նոր մարզադաշտ կունենա․ Արամ Ոսկանյանը՝ Անդրանիկի հաջողությունների ու ծրագրերի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։