Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը| Հայտնի է Փյունիկի նոր գլխավոր մարզչի անունը|
Սկանդալ Լա Լիգայում. VAR-ը փրկել է Ժերար Մարտինին․ CTA-ի որոշմամբ պաշտպանը պետք է հեռացվեր
07 Ապրիլ 2026

Սկանդալ Լա Լիգայում. VAR-ը փրկել է Ժերար Մարտինին․ CTA-ի որոշմամբ պաշտպանը պետք է հեռացվեր

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) խոստովանել է, որ մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերը Լա Լիգայի 30-րդ տուրի «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» (1:2) հանդիպման ժամանակ սխալվել է՝ չեղարկելով «կապտանռնագույնների» պաշտպան Ժերար Մարտինի հեռացումը:

Հանդիպման 46-րդ րոպեին կատալոնական ակումբի խաղացողը ոտքով հարվածել էր Տիագո Ալմադայի ոտքին՝ նախքան այդ հպվելով գնդակին: Հանդիպման գլխավոր մրցավարը Մարտինին ցույց էր տվել կարմիր քարտ, սակայն VAR-ի մրցավարների խորհրդով կրկնապատկերը դիտելուց հետո այն փոխարինել էր դեղին քարտով:

«Դա կանոնների լուրջ խախտում էր՝ անկախ նրանից, թե ով է առաջինը դիպչել գնդակին: Ճիշտ կարգապահական պատիժը պետք է լիներ կարմիր քարտը:

VAR-ը չպետք է միջամտեր, քանի որ գլխավոր մրցավարի կողմից կայացված որոշումը ճիշտ էր: VAR-ի՝ դրվագը վերանայելու հանձնարարականը հանգեցրել է գործողության սխալ փոփոխության, որը դաշտում ճիշտ էր գնահատվել: Մրցավարը պետք է հավատարիմ մնար իր նախնական որոշմանը»,- CTA-ի որոշումն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը
Միրչա Լուչեսկուն հեռացավ կյանքից
Հաջորդ հոդվածը
Պիտարչը գերազանցեց Ռաուլի ցուցանիշը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։