BazaResidence
Հայտնի են Փյունիկի ու Ալաշկերտի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում| Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում| Փյունիկն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում| Էդուարդ Սպերցյանը` Կրասնոդարի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող| Ալաշկերտի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում | Արաս Օզբիլիսը՝ Ուրարտու-2-ի գլխավոր մարզիչ|
Էդուարդ Սպերցյան, Եղիշե Մելիքյան, լրտեսային պատմություն. Սեմշովի բացահայտումը
08 Ապրիլ 2026

Էդուարդ Սպերցյան, Եղիշե Մելիքյան, լրտեսային պատմություն. Սեմշովի բացահայտումը

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգոր Սեմշովը «РБ Спорт» հետ զրույցում մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անսպասելի հայտնվելը թիմի մեկնարկային կազմում ՌՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Ախմատի» դեմ խաղում (1:0):

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ Էդուարդ Սպերցյանի վնասվածքից ապաքինումը կտևի մոտավորապես երկու շաբաթ:

«Խաղից առաջ Սպերցյանի վնասվածքի մասին «լրտեսական պատմությունը» շատ բնորոշ թեմա է այն իմաստով, որ անիմաստ է նման վնասվածքները գնահատել խաղից առաջ:

Ասում էին, թե Էդուարդը բաց կթողնի երկու շաբաթ և հաստատ չի խաղա ոչ միայն «Ախմատի», այլև «Դինամոյի» հետ Գավաթում և նույնիսկ «Զենիթի» հետ, և հանկարծ նա դուրս է գալիս մեկնարկային կազմում: Ըստ երևույթին, ամեն ինչ այնքան էլ լուրջ չէր:

Խաղը Սպերցյանի համար ծանր էր ստացվում, դա նկատելի էր: Վնասվածքի լրջության մասին մենք կարող ենք դատել նրանով, թե արդյոք Էդուարդը կխաղա այսօր «Դինամոյի» դեմ մրցավեճում»,- ասել է Սեմշովը:

Այսօր՝ ապրիլի 8-ին, «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կխաղա Մոսկվայի «Դինամոյի» հետ՝ FONBET Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ-ի ուղու եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում:

Նախորդ հոդվածը
Անհավատալի հաշիվ և աղբամանը նետված ռակետ. Մեդվեդևի կատարյալ ձախողումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ով չի ցատկում, նա մուսուլման է. Մադրիդի Ռեալի երկրպագուների վանկարկումները կդառնա՞ն կարգապահական վարույթի պատճառ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։