Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը|
Հոգեբանական ճնշում և սադրանքներ. Ինչպե՞ս է Ատլետիկոն պատրաստվում չեզոքացնել Յամալին ու դեղինի արժանացնել վերջինիս
08 Ապրիլ 2026

Հոգեբանական ճնշում և սադրանքներ. Ինչպե՞ս է Ատլետիկոն պատրաստվում չեզոքացնել Յամալին ու դեղինի արժանացնել վերջինիս

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հատուկ տակտիկա է մշակել «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի դեմ։ Sport.es-ի տեղեկություններով՝ «Ատլետիկոյի» խաղացողները հրահանգ են ստացել սադրել 18-ամյա ֆուտբոլիստին՝ նպատակ ունենալով նրան «արժանացնելու» դեղին քարտի։

Եթե Յամալը դիմակայության առաջին խաղում ստանա զգուշացում՝ դա կլինի 5-րդը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում։ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ դա կհանգեցնի ավտոմատ որակազրկման պատասխան հանդիպման համար։ «Ատլետիկոյի» մարտավարությունը ներառում է ինտենսիվ հսկողություն, հանդիպման մեկնարկում խախտումներ՝ եզրում և հոգեբանական ճնշում։

Խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին և կմեկնարկի 23:00-ին։ Այս մրցաշրջանում թիմերը բոլոր մրցաշարերում միմյանց հետ հանդիպել են 4 անգամ, որոնցից երեքում հաղթել է «Բարսելոնան»։

Նախորդ հոդվածը
Ով չի ցատկում, նա մուսուլման է. Մադրիդի Ռեալի երկրպագուների վանկարկումները կդառնա՞ն կարգապահական վարույթի պատճառ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Քեզ իրական ըմբիշները դուր չեն գալիս. Խամզատ Չիմաևի հեգնական արձագանքը՝ Ծառուկյանի հաղթանակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։