BazaResidence
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
ՀՖՖ- ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի երրորդ մարզաշապիկը՝ Սևանի երանգներով
14 Մարտ 2025

ՀՖՖ- ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի երրորդ մարզաշապիկը՝ Սևանի երանգներով

Հայկական բնական ժառանգության ինքնատիպ տարրերը, որոնք առաջին անգամ կիրառվեցին ազգային հավաքականի «Տնային» մարզաշապիկի վրա, այժմ հայտնվել են նաև նոր՝ «Երրորդ» մարզաշապիկի դիզայնում։ Այն ստեղծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Macron ընկերության համագործակցության արդյունքում։




Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Ազգային ընտրանու անհատական դիզայնով առաջին «Տնային» մարզաշապիկի վրա պատկերված էր Արարատ լեռը։ Այս անգամ հերթը Սևանա լճինն է՝ իր բազմաթիվ երանգներով։ Այս շապիկով Հայաստանի հավաքականը ֆուտբոլասերներին կներկայանա առաջիկա խաղերի ժամանակ։

Նոր՝ «Երրորդ» մարզաշապիկը ունի կլոր օձիք և հորիզոնական ալիքավոր գծեր՝ կապույտի տարբեր երանգներով, մուգից մինչև բաց։ Մարզաշապիկի դիզայնը փոխանցում է Հայաստանի ամենամեծ և աշխարհի բարձրադիր ամենամեծ լճերից մեկի՝ Սևանա լճի մակերեսի ալիքների շարժումը։  Լճի թերակղզում և հարակից տարածքներում կանգնած են միջնադարյան վանական համալիրներ, որոնցից ամենահայտնին Սևանավանքն է։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Macron-ի տարբերանշաններն ամբողջացնում են շապիկի դիզայնը։

Շապիկի օձիքի ներքին հատվածում պատկերված է Հայաստանի Եռագույնը, ինչպես նաև ՀՖՖ ու Մակրոնի տարբերանշանները՝ “Designed in Bologna” գրվածքով։ Վերջինս երաշխավորում է, որ շապիկի մտահղացումը, դիզայնն ու արտադրությունը իրականացվել է Macron ընկերության շտաբ-բնակարանում` Վալսամոջիայում։ Մարզահագուստը ամբողջացնում են կապույտ շորտն ու գուլպաները։



Ինչպես բոլոր մարզաշապիկները, որոնք Macron ընկերությունը պատրաստում է գործընկեր ազգային ասոցիացիաների և ակումբների համար, Հայաստանի հավաքականի նոր, «Երրորդ» մարզաշապիկը ևս պատրաստված է Eco Fabric պոլիեսթերից, որն ամբողջությամբ վերամշակված, հետսպառողական պլաստիկ է: Կենտրոնական հատվածի ու թևքերի համար կիրառվել է Eco Exalock, իսկ թիկունքում՝ Eco Micromesh հումքը, ինչպես նաև Eco Mesh ներդիրը. այն շապիկը դարձնում է ավելի թեթև և բարելավում է դրա օդափոխությունը:



Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկների և մարզահագուստի նոր հավաքածուն հնարավոր է ձեռք բերել  macron.com կայքէջում։

Նախորդ հոդվածը
ԿԼ. Լեգիան դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կխաղա Չելսիի դեմ
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։