Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիրներ
14 Մարտ 2025

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արայիկ Թոփալյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

 

55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մեհմետ Սարփի նկատմամբ:

87 կգ քաշային Վիգեն Նազարյանի մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել գոտեմարտել, ինչի արդյունքում հայ ըմբիշն առանց պայքարի արժանացել է բրոնզե մեդալին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 63 կգ քաշային Դավիթ Ջոթյանը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը ևս գոտեմարտել են բրոնզե մեդալների համար, սակայն զիջել են մրցակիցներին:

Այսօր ավելի ուշ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:

Նախորդ հոդվածը
ՀՖՖ- ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի երրորդ մարզաշապիկը՝ Սևանի երանգներով
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ–ի 2 ֆուտբոլիստ հրավիրել է ազգային հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։