BazaResidence
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր| Հենրիխ Մխիթարյանը՝ Փյունիկի մարզադպրոցում| Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին| Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան| Փյունիկ-աղջիկների խաղացանկը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում| Նոան արձագանքել է Արմեն Նիկողոսյանի հրաժարականին|
Խվիչան ՉԼ-ի փլեյ-օֆֆի 3 խաղում արժանացել է լավագույն ֆուտբոլիստի 3 մրցանակի
09 Ապրիլ 2026

Խվիչան ՉԼ-ի փլեյ-օֆֆի 3 խաղում արժանացել է լավագույն ֆուտբոլիստի 3 մրցանակի

ՊՍԺ-ի ֆուտբլիստ Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին հանդիպման (2:0) լավագույն խաղացող: Այսպիսով, վրացի վինգերը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր երեք խաղերում:

Ավելի վաղ, Կվարացխելիան լավագույնն էր ճանաչվել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ երկու հանդիպումներում (5:2, 3:0): Երեք խաղում Խվիչան «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել է 5 (4+1) միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի գնահատմամբ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը
Ո՞վ կստանա Ոսկե գնդակը. Goal-ը ներկայացրել է հավակնորդների թոփ-20-ին
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 21-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։