Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բարսելոնա-Ատլետիկո հանդիպման մրցավարը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
10 Ապրիլ 2026

Բարսելոնա-Ատլետիկո հանդիպման մրցավարը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը որակազրկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» (0:2) հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչին: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունում մատնանշել են ռումինացի մրցավարի սխալները նշված խաղում, հայտնում է Sport.es-ը:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Կովաչը կաշխատի 2026 թվականի Աշխարհի առաջնության ընթացքում: Մրցավարի անունը ներառված է ՖԻՖԱ-ի ցուցակում:

Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր, որ բողոք է ներկայացրել մրցավարական աշխատանքի և VAR-ի վերաբերյալ: Մասնավորապես, «կապտանռնագույնները» նշել են այն դրվագը, երբ հանդիպման 54-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստը տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել, սակայն 11-մետրանոց հարված չի նշանակվել:

Նախորդ հոդվածը
Մոնտե-Կառլո․ Ալկարասն ու Սիները խնդիրների բախվեցին, բայց կշարունակեն պայքարը․ բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԵԼ․ Աստոն Վիլան հաղթեց Բոլոնյային, Ֆրայբուրգը՝ Սելտային․ Պորտուն ու Նոթինգհեմ Ֆորեսթը փոխանակեցին 1-ական գոլ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։