BazaResidence
Բարսելոնայի նախկին խաղացողը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո| Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Խլոյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում և լքեց պայքարը| Կիլիան Մբապեն թարմացրել է մեկ մրցաշրջանում հեռահար գոլերի քանակով անձնական ռեկորդը| Լեսթեր Սիթին նահանջել է Անգլիայի երրորդ դիվիզիոն| Արամ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում| Ուրարտուի անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, Շիրակի ամենափորձառու լեգեոնականը. Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը՝ 10 փաստով|
Տորեսի դուբլը, Յամալի ու Ռեշֆորդի գոլերը հաղթանակ պարգևեցին Բարսելոնային (տեսանյութ)
11 Ապրիլ 2026

Տորեսի դուբլը, Յամալի ու Ռեշֆորդի գոլերը հաղթանակ պարգևեցին Բարսելոնային (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Էսպանյոլին» ու հաղթեց 4։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ֆերան Տորեսը, իսկ 25-րդ րոպեին գրանցեց դուբլ։ 2 դեպքում էլ Տորեսն աչքի ընկավ Լամին Յամալի փոխանցումներից։ 56-րդ րոպեին Փոլ Լոզանոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղավարտից րոպեներ առաջ «կապտանռնագույնները» ևս 2 անգամ տխրեցրին «Էսպանյոլի» երկրպագուներին։ 87-րդ րոպեին գոլն իր անվան դիմաց գրանցեց Լամին Յամալը, 89-ին՝ Մարկուս Ռեշֆորդը։ 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 9 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ «Էսպանյոլը» 38 միավորով 10-րդ տեղում է։

Լա Լիգայի ավարտին մնացել է 7 տուր։

Նախորդ հոդվածը
Սալահի վերջին գոլերից մեկն Էնֆիլդում ու Նգումոհայի թարմացրած ռեկորդը․ Լիվերպուլը հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բավարիան ջախջախեց մրցակցին, Բորուսիան պարտվեց Բայերին․ Բունդեսլիգայի խաղային օրվա բոլոր արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։