Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Սալահի վերջին գոլերից մեկն Էնֆիլդում ու Նգումոհայի թարմացրած ռեկորդը․ Լիվերպուլը հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)
11 Ապրիլ 2026

Սալահի վերջին գոլերից մեկն Էնֆիլդում ու Նգումոհայի թարմացրած ռեկորդը․ Լիվերպուլը հաղթեց Ֆուլհեմին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Ֆուլհեմին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Ռիո Նգումոհան՝ 36-րդ րոպեին։ Նա դարձավ «Լիվերպուլի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել «Էնֆիլդում»` 17 տարեկան 225 օրական հասակում։ Նգումոհան գերազանցեց Ռահիմ Ստերլինգի 2012 թվականի հոկտեմբերին գրանցած ցուցանիշը։ Անգլիացին գրավել էր «Ռեդինգի» դարպասը 17 տարեկան 317 օրական հասակում։ 

40-րդ րոպեին «Լիվերպուլի» 2-րդ գոլը հեղինակեց Մուհամեդ Սալահը, որը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մասին։

Այս հաղթանակից հետո Առնե Սլոթի գլխավորած թիմը 52 միավորով 5-րդ տեղում է։ «Ֆուլհեմը» 44 միավորով 11-րդն է։

Նախորդ հոդվածը
Հակոբյանի ու Բարսեղյանի գոլային փոխանցումները չօգնեցին իրենց թիմերին
Հաջորդ հոդվածը
Տորեսի դուբլը, Յամալի ու Ռեշֆորդի գոլերը հաղթանակ պարգևեցին Բարսելոնային (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։