BazaResidence
Ռոնալդուն կարիերայի 969-րդ գոլն է խփել| Ծանրամարտի ԵԱ․ Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ| Կարեն Նալբանդյան. Շատ ուրախ եմ, որ խաղային իրավիճակից գոլ խփեցի (տեսանյութ)| ՊՍԺ-ն պարտվեց Լիոնին (տեսանյութ)| Յուվենտուսը հաղթեց Բոլոնյային, Միլանը՝ Վերոնային․ Ա Սերիայի խաղային օրվա արդյունքները | Հայտնի են Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի հաղթողները|
Յանիկ Սիները՝ Մոնտե-Կառլոյի Մասթերսի հաղթող․ Իտալացին կրկնեց Ջոկովիչի ու Նադալի տպավորիչ ցուցանիշը
12 Ապրիլ 2026

Յանիկ Սիները՝ Մոնտե-Կառլոյի Մասթերսի հաղթող․ Իտալացին կրկնեց Ջոկովիչի ու Նադալի տպավորիչ ցուցանիշը

Մոնտե-Կառլոյում ընթացող «Մասթերսի» եզրափակիչում իտալացի Յանիկ Սիները 2։0 հաշվով առավելության հասավ իսպանացի Կառլոս Ալկարասի նկատմամբ։

1-ին սեթում Ալկարասը 1-ինն էր բրեյք կատարել ու առաջ էր հաշվում, սակայն Սիները կարողացավ հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել թայ-բրեյք, որտեղ իտալացին սեթբոլի ժամանակ մանկական սխալ թույլ տվեց, բայց ավելի անսպասելի էր Ալկարասի սեփական մատուցման ժամանակ կրնակի սխալը, որը սեթի արժեք ունեցավ իսպանացու համար։

2-րդ սեթում կրկին Ալկարասը բրեյք կատարեց, սակայն Սիների պատասխան բրեյքը չուշացավ։ 5 գեյմ անընդմեջ հաղթելով, իտալացին սեթում առավելության հասավ 6։3 հաշվով՝ հռչակելով մրցաշարի հաղթող։

Մինչ եզրափակիչ հասնելը Յանիկ Սիները պայքարից դուրս էր թողել Ալեքսանդր Զվերևին, Ֆելիքս Օժյե-Օլյասիմին, Թոմաշ Մախաչին և Ուգո Հումբերտին։

Իտալացին հաղթեց 4-րդ անընդմեջ «Մասթերսում»: Նախկինում նա տիտղոսներ էր նվաճել Փարիզում, Ինդիան Ուելսում և Մայամիում: Նա հաղթել է այս կարգի մրցաշարերի 22 անընդմեջ խաղում, իսկ ընդհանուր առմամբ՝ վերջին 18 խաղում:

1990 թվականին, «Մասթերսների» «ի հայտ գալուց» ի վեր, միայն Նովակ Ջոկովիչին և Ռաֆայել Նադալին էր հաջողվել հաղթել 4 չորս տիտղոս անընդմեջ: Նախկինում միայն Ջոկովիչն էր 2015-ին հաղթել մրցաշրջանի առաջին 3 «Մասթերսները»:

Այժմ 24-ամյա իտալացին ունի 27 տիտղոս, որոնցից 8-ը նա նվաճել է «Մասթերսներում»:

Այսպիսով, Սիները կրկին գլխավորեց ATP-ի վարկանիշային աղյուսակը՝ 13,350 միավորով։ Ալկարասը նահանջեց 2-րդ տեղ՝ ունենալով 13,240 միավոր։ 

Նախորդ հոդվածը
Միկել Արտետան կարող է հեռացվել Արսենալից․ հայտնի է փոխարինողի անունը
Հաջորդ հոդվածը
Մենք կոնֆլիկտ չունենք․ Նոյերը մեկնաբանել է Նագելսմանի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։