Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը| Հայտնի է Փյունիկի նոր գլխավոր մարզչի անունը|
Մենք կոնֆլիկտ չունենք․ Նոյերը մեկնաբանել է Նագելսմանի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը
12 Ապրիլ 2026

Մենք կոնֆլիկտ չունենք․ Նոյերը մեկնաբանել է Նագելսմանի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը։

«Այդ բոլոր լուրերը կեղծ են։ Մենք նրա հետ լավ հարաբերություններ ենք ունեցել «Բավարիայում», նա եղել է իմ մարզիչը։ Եվրոպայի առաջնությունում ես նույնպես խաղացել եմ նրա թիմում։ Մենք կոնֆլիկտ չունենք, ամեն ինչ լավ է։ Տարբեր կողմերից հասնող լուրերը չեն հետաքրքրում ո՛չ նրան, ո՛չ ինձ։ Մեզնից ոչ ոք չի անհանգստանում այդ կապակցությամբ։

Ես չեմ մասնակցում աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներին, չեմ աշխատում այդ գործընթացի շրջանակներում։ Ես կենտրոնացած եմ «Բավարիայի» վրա, այդ մասին արդեն ասել եմ։ Պարզապես վայելում եմ այս թիմում հանդես գալը։ Մենք առջևում շատ կարևոր հանդիպումներ ունենք և ես հաճույք եմ ստանում դրանից»,- ասել է Նոյերը ZDF.de-ին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը
Յանիկ Սիները՝ Մոնտե-Կառլոյի Մասթերսի հաղթող․ Իտալացին կրկնեց Ջոկովիչի ու Նադալի տպավորիչ ցուցանիշը
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Չելսիին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։