Գվարդիոլա. Արսենալն այժմ երկրի և Եվրոպայի լավագույն թիմն է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ 32-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակից հետո արձագանքել է առաջատար «Արսենալի» հետ վեց միավորի տարբերությանը։ «Սիթին» հաջորդ տուրում՝ ապրիլի 19-ին, կխաղա «Արսենալի» դեմ։
«Մենք մրցելու ենք մի թիմի հետ, որը 49 խաղում պարտվել է ընդամենը մի քանի անգամ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ ոչ մի անգամ։ «Սիթին» նույնիսկ Լիգայի գավաթի եզրափակչում ֆավորիտ չէր։ Այս երկրում ոչ ոք պատրաստ չէր լինի նույնիսկ 1 ֆունտ ստեռլինգ խաղադրույք կատարել մեր հաղթանակի վրա: Հնարավոր է՝ հիմա ամեն ինչ այլ է։
Ես հարգում եմ «Արսենալին»՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրանք խաղացել վերջին տարիներին։ Ես գիտեմ նրանց մարզչին, խաղացողներին, նրանց հմտությունների մակարդակը և թե ինչպես են նրանք շարունակում պայքարել տարբեր իրավիճակներում։ Մենք շատ աշխատանք ունենք անելու. կան որոշ մարտավարական խնդիրներ, և մենք կարող է որոշ փոփոխություններ անելու կարիք ունենանք։
«Արսենալը» ներկայում երկրի և Եվրոպայի լավագույն թիմն է։ Նրանց մեկ անգամ հաղթելն արդեն դժվար խնդիր է, այնպես որ պատկերացրեք, որ դա կարող եք անել երկու անգամ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Մենք պետք է հանգստանանք։
Իմ ուղերձը երկրպագուներին հետևյալն է. «Ցույց տվեք «Արսենալին» այն հարգանքը, որին նրանք արժանի են. նրանք անհավանական թիմ են»։ Աջակցեք մեզ առաջին իսկ րոպեից, քանի որ խաղացողները իրենց ամբողջ ուժը կտան», - ասել է Գվարդիոլան, որի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը։