BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժումներ է ստացել Գերմանիայում. Արմեն Բաբալարյան (տեսանյութ)
13 Ապրիլ 2026

Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժումներ է ստացել Գերմանիայում. Արմեն Բաբալարյան (տեսանյութ)

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բուժում է ստացել Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է՝ փորձելով բարելավել վիճակը:

Ալբանիայում ապրիլի 20-26-ը կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Հայկ Խլոյանը:

«Հայկն այսօր իր մարզավիճակի ամենաբարձր մակարդակի վրա է, իսկ Արթուրը հիմա գորգի վրա է, բուժվել է Գերմանիայում, մեկ ամիս բուժումներ է ստացել, հիմա եկել է, փորձում է կարգավիճակը բարելավել: Նա հիմա գտնվում է բուժումների մեջ, բայց պարապում է. բաց է թողնելու միայն այս Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Արմեն Բաբալարյանը:

Մանրամասները՝ Sportmedia.am-ի տեսանյութում:

Արմեն Բաբալարյանը խոսել է նաև ԵԱ-ի նախապատրաստական ընթացքի մասին: Տեսանյութը՝ Sportmedia-ի էջում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
Հաջորդ հոդվածը
Ամեն ինչ կանեմ՝ 5-րդ ոսկե մեդալը նվաճելու համար. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության մասին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։