BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Ամեն ինչ կանեմ՝ 5-րդ ոսկե մեդալը նվաճելու համար. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության մասին (տեսանյութ)
13 Ապրիլ 2026

Ամեն ինչ կանեմ՝ 5-րդ ոսկե մեդալը նվաճելու համար. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության մասին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Ալբանիայում ապրիլի 20-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից ունեցած սպասելիքներով:

«Լավ հավաքներ ենք անցկացրել, սա արդեն հինգերորդ հավաքն է, փառք Աստծո գտնվում եմ լավ մարզավիճակում, իսկ թե որքանով եմ պատրաստ և ինչի եմ արժանի, արդեն մրցագորգը ցույց կտա:Պատասխանատվությունս էլ ավելի է ծանրանում, քանի որ Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում եմ մեկնելու մրցավայր, բոլորն ավելի տրամադրված են քո դեմ, էլ ավելի պատրաստված, այդ իսկ աստիճանաբար ավելի դժվար է, բայց կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ հինգերորդ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Մալխաս Ամոյանը։

Մանրամասները՝ Sportmedia.am-ի Instagram-ի էջում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժումներ է ստացել Գերմանիայում. Արմեն Բաբալարյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ալեքսանյանն ինձ համար պատմության ամենաուժեղ 97 կգ քաշայինն է. Հայկ Խլոյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։