BazaResidence
Արման Ծառուկյանը հեթական հաղթանակն է տարել| 6 ակումբ ստացել է 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք| Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին|
Ալեքսանյանն ինձ համար պատմության ամենաուժեղ 97 կգ քաշայինն է. Հայկ Խլոյան (տեսանյութ)
13 Ապրիլ 2026

Ալեքսանյանն ինձ համար պատմության ամենաուժեղ 97 կգ քաշայինն է. Հայկ Խլոյան (տեսանյութ)

Ըմբիշ Հայկ Խլոյանը, որն Ալբանիայում ապրիլի 20-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 97 կգ քաշային կարգում, խոսել է Արթուր Ալեքսանյանին փոխարինելու և առաջնությունից ունեցած սպասելիքների մասին:

«Պարտավորեցնում է, որովհետև Արթուրն արդեն մեկ տասնյակից ավելի է, որ միայն հաղթում է: Ինձ համար նա ամենաուժեղ 97 կգ քաշայինն է պատմության մեջ: Ճիշտ է՝ պատասխանատու է, որ այդ քաշում եմ հանդես գալիս, դժվար կլինի իր հետևից նոր արդյունքներ կրկնելը, բայց պետք է փորձել»,- ասել է Խլոյանը։

Մանրամասները՝ Sportmedia.am-ի տեսանյութում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը
Ամեն ինչ կանեմ՝ 5-րդ ոսկե մեդալը նվաճելու համար. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։