BazaResidence
Արման Ծառուկյանը հեթական հաղթանակն է տարել| 6 ակումբ ստացել է 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք| Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին|
Ռեալը համակերպվել է Լա Լիգան պարտվելու հետ, բայց վստահ է՝ կհաղթի Բավարիային
13 Ապրիլ 2026

Ռեալը համակերպվել է Լա Լիգան պարտվելու հետ, բայց վստահ է՝ կհաղթի Բավարիային

Մադրիդի «Ռեալում» հաշտվել են այն մտքի հետ, որ Լա Լիգայի տիտղոսը ձեռքից բաց է թողնված, հաղորդում է The Athletic-ը:

Առաջնության ավարտից 7 տուր առաջ «Բարսելոնան» 9 միավորով առաջ է պոկվել «արքայական ակումբից»: Չնայած նրան, որ թիմերը պետք է հանդիպեն Նոու Կամպում, մայրաքաղաքում չեմպիոնության շանսեր չեն տեսնում:

Լրիվ այլ տրամադրություն է Չեմպիոնների լիգայի վերաբերյալ: Գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան և նրա շտաբը վստահ են, որ թիմն ի վիճակի է հաղթել «Բավարիային» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում և դուրս գալ հաջորդ փուլ:

Սանտյագո Բերնաբեուում կայացած առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվել է 1:2 հաշվով: Ապրիլի 15-ին թիմերը կմրցեն Մյունխենում:

Մադրիդյան ակումբում հասկանում են, որ «Բավարիայից» հնարավոր պարտությունը կնշանակի երկու մրցաշրջան անընդմեջ մնալ առանց տիտղոսների: Դա կարող է ակումբում լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ:  

Նախորդ հոդվածը
Առաջին խումբ. Սարդարապատի չորրորդ անընդմեջ հաղթանակը և այլ արդյունքներ
Հաջորդ հոդվածը
Ուկրաինան հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հետ և տեխնիկական պարտություն ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։