BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Ռեալում խաղալն ինձ համար Աստծո պարգև է. Մբապե
14 Ապրիլ 2026

Ռեալում խաղալն ինձ համար Աստծո պարգև է. Մբապե

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ակումբում խաղալու վերաբերյալ իր զգացմունքների մասին։

«Ռեալի» կազմում խաղալը Աստծո պարգևի պես է։ Դա հնարավորություն է ապրելու իմ կիրքով՝ մասնակցել լավագույն խաղերին, լինել աշխարհի մեծագույն ակումբում։ Ես անսահման շնորհակալ եմ, որ կարողանում եմ ամեն առավոտ դուրս գալ խաղադաշտ և անել այն, ինչն ինձ երջանկացնում է։

Հատկապես հուզիչ է լինել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ զգալ, որ ոտք ես դնում մոլորակի լավագույն խաղադաշտերից մեկի վրա, մի երկրում, որն իրավամբ համարվում է աշխարհի ֆուտբոլի առաջատարներից մեկը։

Իմ խաղը զարգացել է։ Սկզբում ամեն ինչ ավելի պարզ է թվում. դու կենտրոնացած ես ինքնադրսևորման վրա։ Ժամանակի ընթացքում դու հասկանում ես, որ ֆուտբոլը միայն գնդակի մասին չէ։ Այն թիմային աշխատանքի, համառության և պատասխանատվության մասին է։ Տաղանդը այլևս բավարար չէ. խաղադաշտում համակարգվածությունն է գլխավորը», - Մբապեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Վաղը՝ ապրիլի 15-ին, Մադրիդի «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում։ Առաջին խաղն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Նախորդ հոդվածը
Ֆուտբոլի կանանց ԱԱ. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Բելառուսի դեմ խաղում
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։