BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթին
14 Ապրիլ 2026

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

2026 թվականի մրցաշրջանում սա World Boxing-ի առաջին խոշոր մրցաշարն է: Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը, 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը, +90 կգ քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ թիմը մարզումները սկսել է Ծաղկաձորում՝ փուլ առ փուլ բարձրացնելով մարզիկների ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածությունը։ Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին։

«Կարծում եմ՝ մարզիկները լավ են պատրաստվել։ Թե ինչ արդյունք կգրանցենք, ցույց կտա ռինգը, սակայն մի բան հաստատ է՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները ջանք չեն խնայել լավագույնս պատրաստվելու համար»,- ասել է նա։

Կանանց պայքարում Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։ Նրանք հանդես կգան Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Անուշ Գրիգորյանի խոսքով՝ շատ լուրջ են մոտենում այս կարևոր մրցաշարին: 

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է երեք փուլով։ Բրազիլիայում կայանալիք առաջին փուլում 1/8 եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը երկրորդ փուլում, որը կկայանա Չինաստանում։ Եզրափակիչ փուլը կանցկացվի Տաշքենդում:

Նախորդ հոդվածը
Ռեալում խաղալն ինձ համար Աստծո պարգև է. Մբապե
Հաջորդ հոդվածը
Ծննդյանս օրը երազանք եմ պահել Լիանա Գյուրջյանի համար. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։