BazaResidence
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում| Նոան նոր մրցաշրջանին կնախապատրաստվի Սլովենիայում| Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն|
ՈՒԵՖԱ-ն մերժել է Բարսելոնայի բողոքը՝ Ատլետիկոյի դեմ ՉԼ խաղի մրցավարության վերաբերյալ
14 Ապրիլ 2026

ՈՒԵՖԱ-ն մերժել է Բարսելոնայի բողոքը՝ Ատլետիկոյի դեմ ՉԼ խաղի մրցավարության վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն մերժել է «Բարսելոնայի» բողոքը՝ կապված ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ առաջին խաղի մրցավարության հետ, որն ավարտվել է 0:2 հաշվով։

Միջադեպը տեղի է ունեցել խաղի 54-րդ րոպեին, երբ մադրիդցիների պաշտպան Մարկ Պուբիլը դարպասապահ Խուան Մուսոյի փոխանցումից հետո սեփական տուգանային հրապարակում գնդակը ձեռքով է պահել։ Մրցավար Իշտվան Կովաչը 11 մետրանոց չի նշանակել այս խախտման համար, ինչը դժգոհություն է առաջացրել կատալոնական ակումբում։ Խաղից հետո «Բարսելոնան» բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ դժգոհություն հայտնելով մրցավարի որոշման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին, Մադրիդում։

Նախորդ հոդվածը
Ծննդյանս օրը երազանք եմ պահել Լիանա Գյուրջյանի համար. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան
Հաջորդ հոդվածը
ՀՊԼ. Ալաշկերտը հաղթեց Արարատին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։