BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Ռաֆինյա. Գողացված խաղ էր
15 Ապրիլ 2026

Ռաֆինյա. Գողացված խաղ էր

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան քննադատել է մրցավարությունը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Ատլետիկոյի» հետ դիմակայությունում կրած պարտությունից հետո (0:2, 2:1)

Պատասխան մրցավեճում թիմերը մրցում էին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Գլխավոր մրցավարն էր ֆրանսիացի Կլեման Տյուրպենը:

«Ինձ համար սա գողացված խաղ էր: Մրցավարությունը ոչ միայն խնդրահարույց էր, այլ նրանց որոշումներն ուղղակի անհավատալի էին: «Ատլետիկոն» բազմաթիվ խախտումներ կատարեց, բայց մրցավարը նրանց ոչ մի դեղին քարտ ցույց չտվեց: Տեսնում եմ նրանց վախը «Բարսելոնայի» հաղթանակից:

Ծանր էր, հատկապես երբ տեսնում ես, որ խաղը հաղթելու համար եռակի ավելի շատ ջանքեր են պահանջվում: Ես հասկանում եմ, որ կարելի է սխալվել մեկ խաղում, բայց երկու անգամ անընդմե՞ջ»,- DAZN-ի հետ զրույցում ասել է բրազիլացին:

Նախորդ հոդվածը
Եվրոպայի առաջնություն. Երկու հայեր ընդամենը կես միավորով են հետ առաջատարից
Հաջորդ հոդվածը
Արարատը հաստատել է ֆուտբոլիստի տեղափոխությունը Խորվաթիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։