BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
Այսօր 00:53

Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» դիմակայության պատասխան խաղում գերմանական ակումբը հաղթեց 4։3 հաշվով։ Թիմերի միջև դիմակայության առաջին խաղն ավարտվել էր «Բավարիայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Արդեն 35-րդ վայրկյանին Արդա Գյուլերն, օգտվելով Մանուել Նոյերի սխալից, բացեց հանդիպման հաշիվը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում «արքայական» ակումբի ամենաարագ գոլի հեղինակը։ 5 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Ալեքսանդար Պավլովիչը՝ խփելով իր առաջին գոլը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

29-րդ րոպեին Արդա Գյուլերը տուգանայինից իրացրած գեղեցիկ հարվածով կրկին առաջ մղեց մադրիդյան ակումբին, սակայն «Բավարիայի» պատասխանը չուշացավ։ 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։

Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կիլիան Մբապեն խաղում 3-րդ անգամ առաջ մղեց «Ռեալին»՝ վերականգնելով դիմակայության հավասարությունը։

86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու «Ռեալին» 10 հոգով թողեց 61-րդ րոպեին փոխարինման մտած Էդուարդո Կամավինգան։ Այդ դրվագից ընդամենը 3 րոպե անց Լուիս Դիասը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Մայքլ Օլիսեն վերջակետ դրեց ՉԼ-ում «Ռեալի» ճանապարհին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4։3։

Զուգահեռ ընթացող խաղում «Արսենալն» ու «Սպորտինգը» միմյանց դարպասի բանալիները չգտան՝ 0։0։

Այսպիսով, կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի ՊՍԺ-ի հետ, որը պայքարից դուրս էր թողել «Լիվերպուլին»։ «Արսենալի» մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է, որը դիմակայությունում պարտության էր մատնել «Բարսելոնային»։

Նախորդ հոդվածը
Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ
Հաջորդ հոդվածը
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։