Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը| Հայտնի է Փյունիկի նոր գլխավոր մարզչի անունը|
Երկու 11-մետրանոցները վճռեցին Շիրակ-ԲԿՄԱ խաղի ելքը
16 Ապրիլ 2026

Երկու 11-մետրանոցները վճռեցին Շիրակ-ԲԿՄԱ խաղի ելքը

ՀՊԼ 16-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և ոչ-քի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացվել է 29-րդ րոպեին, երբ ԲԿՄԱ-ի կազմում 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Պետիկ Մանուկյանը: Մինչև ընդմիջում՝ 43-րդ րոպեին, 11-մետրանոց իրացնելու հնարավորություն են ստացել նաև գյումրեցիները. այն դիպուկ է իրացրել Ռաֆիկ Միսակյանը:

ԲԿՄԱ-ն և «Շիրակը» հարևաններ են մրցաշարային աղյուսակում: Բանակայինները 21 խաղից հետո 17 միավոր ունեն իրենց ակտիվում և գտնվում են 8-րդ տեղում: «Շիրակը» նույնքան խաղից հետո 12 միավորով 9-րդն Է:

Նախորդ հոդվածը
Արարատ Արմենիա- Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նպատակը մեկն է՝ Եվրոպայի չեմպիոնություն․ Վազգեն Թևանյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։