BazaResidence
Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում| Կլայդեր Մասեդոն ավարտել է ելույթներն Ալաշկերտի կազմում| Երկու ֆուտբոլիստ հեռացել է Ուրարտուից| Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում| Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը| Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել |
Չենք կարողանում կառավարել մեր էմոցիաները․ Արսեն Հովհաննիսյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո
16 Ապրիլ 2026

Չենք կարողանում կառավարել մեր էմոցիաները․ Արսեն Հովհաննիսյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո

ՀՊԼ 16-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը:

Խաղից հետո կայացել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ 

«Կորուստներով էինք մոտեցել հանդիպմանը։ Մհեր Թառլոյանն ու Նարեկ Ջանոյանը նախորդ խաղում վնասվածք էին ստացել ու մեծ ռիսկ կար խաղացնելու հետ կապված։ Չգնացինք այդ ռիսկին։ Առաջին կեսից շատ դժգոհ եմ։ Պատճառները պարզ են, մենք ընդմիջմանը խոսեցինք այդ մասին։ Չենք կարողանում մեր էմոցիաները կառավարել ու հենց դրա պատճառով առաջին խաղակեսը վատն էր, բայց երկրորդ խաղակեսում ավելի լավն էինք՝ պահեր ունեինք։ Երկկողմանի լավ հանդիպում էր, կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել։ ԲԿՄԱ-ն էլ իր պահերն ուներ։ Ամեն դեպքում գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»,-ասել է Հովհաննիսյանը պատասխանելով Sportmedia.am-ի թղթակցի հարցին։



ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը չի ներկայացել հետխաղային մամուլի ասուլիսին։ 

Նախորդ հոդվածը
Ցանկանում եմ 5-րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային․ Թիմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։