BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մարզիկները լավ մարզավիճակում են՝ մարտական տրամադրվածությամբ․ Հաբեթնակ Կուրղինյան (տեսանյութ)
16 Ապրիլ 2026

Մարզիկները լավ մարզավիճակում են՝ մարտական տրամադրվածությամբ․ Հաբեթնակ Կուրղինյան (տեսանյութ)

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր բաց մարզում է անցկացրել։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ըմբիշների մարզավիճակի, ԵԱ-ից սպասելիքների մասին․

«Մարզիկները լավ մարզավիճակում են՝ մարտական տրամադրվածությամբ։ Նախապատրաստական աշխատանք անցկացրել ենք, անցել ենք և՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստություն, և՛ հատուկ ֆիզիկական պատրաստություն, հավաք ենք ունեցել միջազգային՝ Վրաստանում, մի քանի երկրների հավաքականների հետ։ Վերջին հավաքն անցկացնում ենք այստեղ՝ Երևանում»,-ասել է Կուրղինյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերն ապրիլի 20-26-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Sportmedia.am-ի ինստագրամյան էջում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային․ Թիմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան Ինտերի պաշտպանին ձեռք բերելու համար գործարքում կներառի Ֆորտին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։