BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Ռեալ Սոսիեդադը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին ու 4-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը
19 Ապրիլ 2026

Ռեալ Սոսիեդադը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին ու 4-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցում էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը բացվեց Անդեր Բարենեչան՝ հանդիպման մեկնարկից 15 վայրկյան անց։ 18-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց «Ռեալ Սոսիեդադը» գնաց ընդմիջման հաղթողի կարգավիճակով։ Առաջին կեսին ավելացրած առաջին րոպեին Միկել Օյարզաբալը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Խաղավարտից յոթ րոպե առաջ Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 2։2 և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չեղան։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին «Սոսիեդադի» ֆուտբոլիստները։ Դիպուկ էին Կարլոս Սոլերը, Լուկա Սուչիչը, Այեն Մունյոսը և Պաբլո Մարինը, իսկ Օրի Օուսկարսոնի հարվածը հետ մղեց Խուան Մուսոն։ Ի տարբերություն արգենտինացի դարպասապահի, Ունայ Մորենոն հետ մղեց «ատլետների» 5 հարվածներից 2-ը՝ ընդ որում առաջին երկու հարվածները՝ Ալեքսանդր Սյորլոթի և Խուլիան Ալվարեսի կատարմամբ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում դիպուկ էին Նիկոլաս Գոնսալեսը, Թիագո Ալմադան և Ալեխանդրո Բաենան։

Մինչ եզրափակիչ հասնելը «Ռեալ Սոսիեդադը» պայքարից դուրս էր թողել «Նեգրեյրային» (3:0), «Ռոյս Ռեդդիսին» (2։0), «Էլդենսեին» (2։1), «Օսասունային» (2:2, հետխաղյա 11-մետրանոցներով՝ 4։3), «Ալավեսին» (3։2) և Բիլբաոյի «Ատլետիկին» (1։0, 1։0)։

Սա ակումբի պատմության 4-րդ հաղթանակն էր՝ գավաթի խաղարկությունում։ Նախկինում «Սոսիեդադը» գավաթին «տիրել էր» 1908/09, 1986/87 և 2019/20 մրցաշրջաններում։

Նախորդ հոդվածը
Կունյայի գոլը հաղթանակ պարգևեց Ման․ Յունայթեդին՝ Չելսիի դեմ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը հաղթեց Յուրայ Ֆայբերին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։