Ֆրանսիացին TikTok-ով ՊՍԺ-ի խաղերի կեղծ տոմսեր է վաճառել, աշխատել 40000 եվրո ու ձերբակալվել
Մարտի սկզբին Ֆրանսիայում կիբերհանցագործությունների դեմ պայքարի բրիգադը, ՊՍԺ-ի խաղերի կեղծ տոմսերի վաճառքի գործով հետաքննության շրջանակներումմ ձերբակալել է տղամարդու։
22-ամյա Այնիսը Դ-ն ձերբակալվել է «խարդախության, փաստաթղթերի կեղծման, գրավոր ձևով ճշմարտության խարդախ խեղաթյուրման, կեղծիքների օգտագործման և փողերի լվացման» մեղադրանքով: Խարդախը հայտնիություն էր ձեռ բերել TikTok-ի միջոցով՝ ստեղծելով ՊՍԺ-ի տնային և արտագնա խաղերի տոմսերի վերավաճառքի համակարգ: Փարիզյան ակումբը բողոք էր ներկայացրել դեռևս անցյալ տարվա հունվարի 28-ին:
TikTok-յան էջը, որն ուներ ավելի քան 13,000 հետևորդ, ակտիվ էր 2024 թվականի օգոստոսից: Քննիչների տվյալներով՝ 2 տարվա ընթացքում երիտասարդի խարդախ գործողությունների զոհ է դարձել 2,000 մարդ: Նրա վաճառած տոմսերը կեղծ են եղել և խաղադաշտ մուտք գործելու հնարավորություն չեն տվել։
Այնիսը, ով ձերբակալվել է իր տանը, խոստովանել է խարդախության փաստն ու հայտնել խաբվածների ստույգ քանակը: Ըստ քննության գնահատականների՝ նրա վաստակած գումարը կազմել է առնվազն 40,000 եվրո: Հարուցված քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննությամբ հաջողվել է նաև պարզել, որ մեղադրյալին օգնել է նրա եղբայրը, ում հաջողվել է ձերբակալության պահին փախուստի դիմել։