BazaResidence
Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում| Կլայդեր Մասեդոն ավարտել է ելույթներն Ալաշկերտի կազմում| Երկու ֆուտբոլիստ հեռացել է Ուրարտուից| Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում| Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը| Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել |
Լուկակուն վերադառնում է Նապոլի. ակումբը կտուգանի բելգիացուն ինքնակամ բացակայության համար
19 Ապրիլ 2026

Լուկակուն վերադառնում է Նապոլի. ակումբը կտուգանի բելգիացուն ինքնակամ բացակայության համար

Հարձակվող Ռոմելու Լուկակուն կվերադառնա «Նապոլիի» կազմ։

Նախորդ ամիս 32-ամյա հարձակվողը լքել էր Բելգիայի հավաքականի ճամբարը՝ որոշելով կենտրոնանալ ֆիզիկական մարզավիճակի բարելավման վրա։ Ֆուտբոլիստը մարզվում էր Բելգիայում՝ անհատական մարզչի հետ, սակայն այդ որոշումը համաձայնեցված չէր ակումբի հետ։

«Նապոլիի» դիրքորոշումն այս հարցում հստակ էր․  Լուկակուն պետք է վերադառնար թիմ մինչև մարտի 31-ը, հակառակ դեպքում նա կհեռացվեր կազմից։ Ռոմելուն նշանակված օրը չէր ներկայացել մարզմանը և ակումբում որոշել էին կիրառել կարգապահական միջոցներ։

Ըստ Corriere dello Sport-ի՝ ակնկալվում է, որ Լուկակուն երկուշաբթի կվերադառնա «Նապոլիի» մարզումներին։ Բելգիացին իր որոշման մասին ակումբին տեղեկացրել է գործակալի միջոցով։

Նշվում է, որ Լուկակուն և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մարտի 20-ին կայացած «Կալյարիի» հետ խաղից (1:0) հետո չեն հանդիպել։ Նեապոլիտանական ակումբը որոշել է տուգանել 32-ամյա ֆուտբոլիստին՝ ինքնակամ բացակայության համար։

Բելգիայի հավաքականի խաղացողն այս մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 64 րոպե։

Նախորդ հոդվածը
Անմխիթար հեկեկում էր. Ի՞նչ է կատարվել Կամավինգայի հետ Բավարիայից կրած պարտությունից հետո
Հաջորդ հոդվածը
Այնտրախտն ու Հերտան հաղթողին չպարզեցին․ Ռանոսը խաղաժամանակ չստացավ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։