Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Լուկաս Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)
17 Մարտ 2025

Լուկաս Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 10-րդ տուրում «Բելգրանո դե Կորդոբան» հյուրընկալել էր «Բարրակաս Ցենտրալին»։

Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Այն կարող եք դիտել մեր թելեգրամյան ալիքում։

Սելարայանը SofaScore-ի կողմից արժանացել է 8,1 գնահատականի՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 

Այս հանդիպումից հետո «Բելգրանոն» 10 միավորով 19-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Լուկասն ընտանեկան խնդիրների պատճառով չի միացել Հայաստանի ազգային հավաքականին և չի կարողանա օգնել թիմին Վրաստանի դեմ կայանալիք խաղերում։

Նախորդ հոդվածը
Մեր խաղի մեջ առաջընթաց կար․ Պատրիկ Պապյան
Հաջորդ հոդվածը
«Ինտերը» հաղթեց․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։