BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում. Հայտնի են հրավիրված ֆուտբոլիստների անունները
13 Մարտ 2025

Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում. Հայտնի են հրավիրված ֆուտբոլիստների անունները

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Վան»
Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան — «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Արտակ Դաշյան — «Նոա»
Սոլոմոն Ուդո — «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան — «Ուրարտու»

Մեկնաբանելով իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը. 

«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:

Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:

Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում: 

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն: 

Նախորդ հոդվածը
Հունահռոմեական 4 ըմբիշ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն 10 հոգով ոչ-ոքի է խաղացել Արարատի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։