BazaResidence
Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում| Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար. Մանուել Տուլիպա| Գունկոյի որդին հեռացել է Ուրարտուից| Բոլորս հասկանում ենք պահի կարևորությունը. պետք է այստեղ էլ հաղթենք. Կարեն Մուրադյան| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. այսօր պայքարը կսկսի Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ|
ԵԱ․ Մարտին Պողոսյանի արդյունքը պոկում վարժությունից հետո
22 Ապրիլ 2026

ԵԱ․ Մարտին Պողոսյանի արդյունքը պոկում վարժությունից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը պոկում վարժությունից հետո 10-րդն է։

Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 148 կգ, 2-րդը մոտեցումը ձախողեց, իսկ 3-րդ մոտեցմամբ ֆիքսեց 152 կգ-անոց ծանրաձողը։

Հրում վարժության առաջին մոտեցման համար հայ ծանրորդը նախնական պատվիրել է 180 կգ, որը 3-րդ արդյունքն է։ 

Նշենք, որ այս քաշային կարգում ելույթ է ունենում նաև Գևորգ Սերոբյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը։ Սերոբյանը պոկումում գրանցել է լավագույն ցուցանիշը՝ 161  կգ։ Հրումի համար նա պատվիրել է 176 կգ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ էին նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
Ժոզե Մոուրինյոն կրկին Ռեալի տեսադաշտում է
Հաջորդ հոդվածը
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։