BazaResidence
2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ| էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Ղազախստանին| Շախմատի կանանց ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրից առաջ| Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում|
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի
24 Ապրիլ 2026

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին Հայաստանն ունի երեք մասնակից:

Ժամը 16:00-ին տղամարդկանց 94 կգ քաշային կարգում հանդես կգա Արա Աղանյանը:

Կանանց ընտրանու անդամները` Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը, մրցահարթակ դուրս կգան ժամը 19:00-ին` 86 կգ կանանց պայքարում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր մեկնարկում են ազատ ոճային 4 հայ ըմբիշներ
Հաջորդ հոդվածը
Աղբյուր. Կոպենհագենը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։