Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը
18 Մարտ 2025 |  850

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։ Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջը:



ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ` հետաքրքրվելով թիմի նախապատրաստական մարզումների ընթացքից, թիմում տիրող մթնոլորտից: Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին և հույս հայտնել, որ սեփական պատերն ու երկրպագուների աջակցությունը մեր ընտրանուն կօգնեն հասնել ցանկալի արդյունքի:


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է՝ թիմի տրամադրվածությունը լավ է, հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին:



Հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահը ներկայացրել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին: Հայաստանի հավաքականը նիդերլանդցի մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ազգային թիմին: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում:

Նախորդ հոդվածը
Շախմատի անհատական ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ 3-րդ տուրից հետո
Հաջորդ հոդվածը
Կազմն ամբողջական է. ՀՖՖ-ն հավաքականի մարզումից լուսանկարներ է հրապարակել

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։