BazaResidence
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն| Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ| Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը| Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիա - Ցելյե հանդիպման տոմսերը վաճառքում են| Չեխիայում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 16 տարեկան տղաների Summer Cups մրցաշարը| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար|
Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը պոկում վարժությունից հետո երրորդն է
24 Ապրիլ 2026

Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը պոկում վարժությունից հետո երրորդն է

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունից հետո երրորդ տեղում է:
 
Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը: 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը միայն մեկ մոտեցումն է հաջող կատարել՝ բարձրացնելով 101 կգ կշռող ծանրաձողը և 9-րդն է:

Պոկում վարժությունից հետո առաջատարը չեզոք դրոշի ներքո հանդես եկող Յանա Սոտիևան է՝ 112 կգ արդյունքով: Երկրորդը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նգակե Մադիասն է՝ 111 կգ արդյունքով:

Sportmedia.am-ը Վրաստանից է լուսաբանում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Նախորդ հոդվածը
Աշխարհի առաջնությանը հանդես կգամ ավելի լավ կիլոգրամներով․ Արա Աղանյան
Հաջորդ հոդվածը
Բրազիլական հեղինակավոր ակումբը սոցցաներում հիշատակել է Հայոց Ցեղասպանության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։