BazaResidence
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին. Էմմա Պողոսյան| 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)| Բրազիլական հեղինակավոր ակումբը սոցցաներում հիշատակել է Հայոց Ցեղասպանության մասին| Ծանրամարտի ԵԱ. Էմմա Պողոսյանը պոկում վարժությունից հետո երրորդն է| Աշխարհի առաջնությանը հանդես կգամ ավելի լավ կիլոգրամներով․ Արա Աղանյան| Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար|
19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Այսօր 20:53

19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա երրորդն էր: Հրում վարժությունում հայ մարզուհին դարձյալ փայլուն է գործել՝ բարձրացնելով նախ 132, ապա 134 և 141 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել ոսկե մեդալին: Տեսանյութը՝ այստեղ։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ 135 կգ արդյունքով: Երկամարտում նա 5-րդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Բրազիլական հեղինակավոր ակումբը սոցցաներում հիշատակել է Հայոց Ցեղասպանության մասին
Հաջորդ հոդվածը
Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին. Էմմա Պողոսյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։