BazaResidence
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն| Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ| Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը| Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիա - Ցելյե հանդիպման տոմսերը վաճառքում են| Չեխիայում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 16 տարեկան տղաների Summer Cups մրցաշարը| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար|
ԵԱ․ Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, Մարգարյանը լքեց պայքարը
24 Ապրիլ 2026

ԵԱ․ Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, Մարգարյանը լքեց պայքարը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ուկրաինացի Վիտալի Մալենկովի հետ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 0։6 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմեդ Ուսմանովին։ Վերջին, հասնելով եզրափակիչ, Ալիխանյանին տվեց հնարավորություն պայքարելու բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում հաղթելու պարագայում «բրոնզե եզրափակիչում» Ալիխանյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Խաջիևին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը մեկնարկում 3։6 հաշվով զիջեց ուկրաինացի Օլեքսեի Բորուտային, որը կիսաեզրափակիչում 2։9 հաշվով պարտվեց Դավիդ Բայևին։

Հիշեցնենք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը զիջեցին կիսաեզրափակիչում ու կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Վաղը պայքարի մեջ կմտնեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Այնտրախտը հաղթեց, Ռանոսը կրկին խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Բետիսը միավոր խլեց Մադրիդի Ռեալից ավելացված ժամանակի վերջին րոպեին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։