Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Ալկարասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռոլան Գարոսը և Հռոմի Մասթերսը
25 Ապրիլ 2026

Ալկարասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռոլան Գարոսը և Հռոմի Մասթերսը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հայտարարել է, որ չի մասնակցի Հռոմի «Մասթերսին» և «Ռոլան Գարոսին»։ Իսպանացի թենիսիստը դաստակի վնասվածք էր ստացել Բարսելոնայի մրցաշարի ժամանակ։

«Այսօրվա հետազոտությունների արդյունքներով մենք որոշեցինք զգուշություն ցուցաբերել և բաց թողնել Հռոմն ու «Ռոլան Գարոսը»։ Մեզ ժամանակ է հարկավոր վերականգնման ընթացքը գնահատելու և հասկանալու համար, թե երբ կկարողանամ վերադառնալ կորտ։

Սա ինձ համար հեշտ պահ չէ, բայց վստահ եմ, որ մենք կհաղթահարենք և կդառնանք ավելի ուժեղ», – գրել է Ալկարասն իր սոց․ ցանցերի էջերում։

Ավելի վաղ Ալկարասը դաստակի վնասվածքի պատճառով ստիպված էր եղել բաց թողնել Բարսելոնայի ATP-500 մրցաշարն ու Մադրիդի «Մասթերսը»։ «Ռոլան Գարոսն» այս տարի անցկացվելու է Ֆրանսիայում՝ մայիսի 24-ից հունիսի 7-ը։

Նախորդ հոդվածը
Նապոլին ջախջախեց Կրեմոնեզեին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։