Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր կմեկնարկի Հայաստանի 4 ներկայացուցիչ, ևս 3-ը կպայքարի բրոնզի համար
25 Ապրիլ 2026

Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր կմեկնարկի Հայաստանի 4 ներկայացուցիչ, ևս 3-ը կպայքարի բրոնզի համար

Ալբանիայի մայրաքաղաքում Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի 4 հայ ըմբիշ։

61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում կմրցի Հյուսիսային Մակեդոնին ներկայացնող Վլադիմիր Եգորովի, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը՝ մոլդովացի Իոն Մարկուի, 96 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիան ներկայացնող Ահմեդ Բատաևի, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը՝ Լեհաստանը ներկայացնող Կամիլ Կոսցիոլեկի հետ։

Երեկ պայքարի մեջ մտած 4 հայ ըմբիշից 3-ը կպայքարի բրոնզե մեդալի համար։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի մրցակիցը Սերբիան ներկայացնող Ազամատ Տուկզաևն է, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզը կվիճարկի Այուբ Մուսաև (Բելգիա)-Ռաշիդ Բաբազադե (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ, իսկ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինան ներկայացնող Վիտալի Մալենկովի հետ, որում հաջողելու դեպքում «բրոնզե եզրափակիչում» ուժերը կչափի Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Խաջիևի հետ։

70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը մեկնարկում զիջել էր ուկրաինացի Օլեքսեի Բորուտային (3։6) ու լքել պայքարը։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ
Հաջորդ հոդվածը
Հրայր Ալիխանյանը ջախջախեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։