BazaResidence
Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար| Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն| Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ| Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը|
ԵԱ․ Հարությունյանը լարված գոտեմարտում հաղթանակի հասավ, Մկրտչյանը պարտվեց
25 Ապրիլ 2026

ԵԱ․ Հարությունյանը լարված գոտեմարտում հաղթանակի հասավ, Մկրտչյանը պարտվեց

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Հարությունյանը որակավորման փուլում 5:5 հաշվով հաղթեց մոլդովացի Իոն Մարկուին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ որտեղ կմրցի Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի հետ։

92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը մեկնարկում 1։4 հաշվով զիջեց Բուլղարիան ներկայացնող Ահմեդ Բատաևին։ Վերջինիս եզրափակիչ դուրս գալու պարագայում Մկրտչյանը կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մեկնարկել էին փայլուն հաղթանակներով։

Երեկ մեկնարկած 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
ԵԱ․ Արսեն Հարությունյանը գերվստահ հաղթանակ տարավ ու կիսաեզրափակիչում կմրցի ՕԽ-ի չեմպիոնի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։