BazaResidence
Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք| Վանը հայտարարել է նորեկների մասին| Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար| Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն|
Ալաշկերտն ընդհատեց Նոայի հաղթարշավը (տեսանյութ)
25 Ապրիլ 2026

Ալաշկերտն ընդհատեց Նոայի հաղթարշավը (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Նոային»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

80-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի անհատական անցումից ու սուր անկյունից կատարած փոխանցումից աչքի ընկավ Մոմո Տուրեն։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Իմրան Ուլադ Օմրանը գեղեցիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս հանդիպմամբ ընդհատվեց առաջնությունում «Նոայի» «չոր» հաշվով հաղթանակների վեց խաղյա շարքը։

Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն այս մրցաշրջանում չկարողացավ հաղթել «Ալաշկերտին»՝ գրանցելով 1 պարտություն (0:2) և 2 ոչ-ոքի (2:2, 1:1):

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 43 միավորով 3-րդ տեղում է։ «Նոան» 42 միավորով 4-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով հաղթել էր «Վանին», «Փյունիկը» նույն հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։

18։00-ին կմեկնարկի «Արարատ-Արմենիա»-«Արարատ» հանդիպումը։ Տուրը կեզրափակվի վաղը կայանալիք «Գանձասար»-«Շիրակ» խաղով։ Մեկնարկը՝ 16։00-ին։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Արարատ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականը զիջեց Հունգարիայի հասակակիցներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։