Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գանձասարը սուպերքամբեք կատարեց Շիրակի դեմ խաղում (տեսանութ)
26 Ապրիլ 2026

Գանձասարը սուպերքամբեք կատարեց Շիրակի դեմ խաղում (տեսանութ)

Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Շիրակը» հյուրընկալվել էր «Գանձասարին» ու առաջին կեսից հետո հաղթում էր 2 գնդակի առավելությամբ։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել էր Ռաֆիկ Միսակյանը։ 43-րդ րոպեին Նարեկ Ջանոյանը կրկնապատկել էր գյումրեցիների առավելությունը, սակայն երկրորդ կեսում «Գանձասարի» ֆուտբոլիստները կարողացան երեք գնդակ հեղինակել ու հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։

Նախ 78-րդ րոպեին աչքի ընկավ Աննան Մենսահը։ 10 րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց Մայքլ Քուարկոււն, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Արման Խաչատրյանը հաղթանակ պարգևեց «Գանձասարին»։

Այս հաղթանակից հետո Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակեց 21 միավոր ու 8-րդ տեղում է։ Կապանցիները միավորների քանակով հավասարվեցին ԲԿՄԱ-ին, որը 7-րդն է։ «Շիրակը» 12 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով հաղթել էր «Վանին», «Փյունիկը» նույն հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ, «Ալաշկերտն» ու «Նոան» մեկական գնդակ էին փոխանակել, իսկ «Արարատ-Արմենիան» չորս անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը։

Նախորդ հոդվածը
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մուշեղ Մկրտչյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։