Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է (տեսանյութ)
26 Ապրիլ 2026

Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է (տեսանյութ)

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն երկամարտի 451 կգ արդյունքով։

Աշխարհի գործող չեմպիոնը թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում պայքարի մեջ մտավ միայն այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին իրենց մրցելույթները։

Պոկումում Լալայանը հեշտությամբ գլխավերևում պահեց 200 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ ֆիքսեց 210 կգ-ը, իսկ վերջին մոտեցումից հրաժարվեց։ Տեսանյութը՝ այստեղ։

Հրումում Վարազդատ նախ իրեն ենթարկեցրեց 240 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ և երրորդ մոտեցմամբ փորձեց ֆիքսել 253 կգ-ն ու սահմանել Եվրոպայի երկամարտի ռեկորդ, սակայն չհաջողեց։ Տեսանյութը՝ այստեղ։

Sportmedia.am-ը առաջնությունը լուսաբանում էր մրցավայրից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ 

Լիանա Գյուրջանը, Տանզել Գրիգորյանը, Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել են 6-րդ, Ռաֆիկ Հարությունյանը՝ 7-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ, Տաթև Հակոբյանը՝ 12-րդ, Ալինա Սուքիասյանը՝ 14-րդ տեղը։ Աննա Ամրոյանը մնացել է առանց երկամարտի արդյունքի, սակայն փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Գանձասարը սուպերքամբեք կատարեց Շիրակի դեմ խաղում (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։