Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
26 Ապրիլ 2026

ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 7։2 հաշվով հաղթեց բելառուս Դմիտրի Շամելային ու նվաճեց բրոնզե մեդալ։

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11։0 հաշվով ջախջախել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին։ Քառորդ եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոնը 11։1 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Կամիլ Կերիմովիմ, իսկ կիսաեզրափակիչում տուշեով զիջել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի եռակի չեմպիոն Զավուր Ուգուևին։

Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էին նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել էր 3-րդ տեղի համար գոտեմարտում, իսկ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը պարտվել էր սփոփիչ գոտեմարտում։

Քիչ անց նույն հարգի մեդալի համար կպայքարի նաև 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը ու 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը վաղաժամ լքել էին պայքարը։

Նախորդ հոդվածը
Մուշեղ Մկրտչյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
Հաջորդ հոդվածը
Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Վարազդատ Լալայան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։