BazaResidence
Սպերցյանի չիրացրած 11-մետրանոցը չխանգարեց Կրասնոդարին 3 միավոր վաստակել| Ուրարտուն հետաձգված խաղում հաղթեց Վանին (տեսանյութ)| Լաշան անպարտելի մարզիկ է, բայց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի գերծանր քաշայինների ոսկին մերն է լինելու. Սամվել Գասպարյան| ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր| Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Վարազդատ Լալայան (տեսանյութ)| Մուշեղ Մկրտչյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում|
Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Վարազդատ Լալայան (տեսանյութ)
Այսօր 19:11

Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Վարազդատ Լալայան (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով:

Առանձին վարժություններում ևս Լալայանը լավագույնն է ճանաչվել: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 241 կգ-ն:

«Շատ պարտավորեցնող էր, որ կարողանայի պահպանել երրորդ տարին անընդմեջ պահել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մոտեցումներս մի քիչ լավ չստացվեցին. պոկում վարժությունում բարձրացրեցի այնքան, որքան այս պահին հնարավոր էր, երրորդ մոտեցմանն էլ չմոտեցա: Հրում վարժությունում առաջին մոտեցումը հաջող կատարեցի, իսկ երկրորդ և երրորդ մոտեցումներով պայքարում էի առաջնության լավագույն մարզիկ դառնալու համար, բայց չստացվեց: Այս Եվրոպայի առաջնության պատրաստականության փուլը փոքր-ինչ ուշ էի սկսել, երկար ժամանակ չէի մարզվել: Ասեմ, որ այնքան էլ լավ պատրաստ չէի, բայց ուժերս ներում էին այնքան, որ հաղթեի Եվրոպայի առաջնությունում: Մնացածն էլ աշխարհի առաջնությունում կուղղվի:

Միայն ուրախ եմ մրցակցության համար. եթե մրցակցությունը փոքր-ինչ ավելի մոտ լիներ, երևի ավելի լավ կիլոգրամներ կտեսնեինք: Ուրախ եմ, որ մրցակիցները շատացել են, և պատասխանատվությունն ավելի է մեծացել»,- Վարազդատ Լալայանի խոսքերը Բաթումիից փոխանցում է Sportmedia.am-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Լաշան անպարտելի մարզիկ է, բայց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի գերծանր քաշայինների ոսկին մերն է լինելու. Սամվել Գասպարյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։