Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սպերցյանի չիրացրած 11-մետրանոցը չխանգարեց Կրասնոդարին 3 միավոր վաստակել
26 Ապրիլ 2026

Սպերցյանի չիրացրած 11-մետրանոցը չխանգարեց Կրասնոդարին 3 միավոր վաստակել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր Մախաչկալայի «Դինամոյին» ու հաղթեց 2։1 հաշվով։ 4-րդ րոպեին Դիեգո Կոստան գրավեց սեփական դարպասը։ 29-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 66-րդ րոպեին Ջոն Կորդոբան հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին»։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 82-րդ րոպեին։ 36-րդ րոպեին Սպերցյանի 11-մետրանոց նշակետից կատարած հարվածը դիպավ դարպասաձողին։

Այս հաղթանակից հետո ՌՊԼ-ի գործող հաղթողները 60 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն հետաձգված խաղում հաղթեց Վանին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Խաչատուր Խաչատրյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։