BazaResidence
Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին| Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով| Մբապպեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը | Մկոյանի պատմական նվաճումն ու չարաբաստիկ ինքնագոլը, Կոնեգլյանի տպավորիչ ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով| Եթե արգելակումներ չտանք, հաջորդ տարի օլիմպիական վարկանիշ կունենանք. Արտաշես Ներսիսյան| Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում|
Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով
Այսօր 13:30

Քրիսթալ Փելասի դեմ խաղը Սալահի համար վերջինը դարձավ Լիվերպուլի մարզաշապիկով

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ազդրի  մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2025/26 մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ազգային հավաքականի տնօրեն Իբրահիմ Հասանին։

Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (3:1)։

33-ամյա ֆուտբոլիստը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից», այլևս խաղադաշտ դուրս չի գա թիմի կազմում, քանի որ բուժման համար անհրաժեշտ կլինի առնվազն չորս շաբաթ։ 

Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ Եգիպտոսի հավաքականը հանդես կգա G խմբում՝ մրցելով Բելգիայի, Նոր Զելանդիայի և Իրանի հավաքականների հետ։  

Նախորդ հոդվածը
Մբապպեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Հաջորդ հոդվածը
Սա նրա լավագույն խաղերից մեկն էր․ Ալեգրին՝ Լեաուի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։